Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Աչքի հիվանդությունների բուժումը ժողովրդական բժշկության միջոցով

Աչքի հիվանդությունների բուժումը ժողովրդական բժշկության միջոցով

Ընդհանրապես աչքի բորբոքման պատճառ կարող են հանդիսանալ կոպի, թարթիչների վնասվածքը, աչքի գլաուկոման, աչքի անոթային թաղանթի բորբոքումը, կոնյուկտիվիդը եւ այլն: Իհարկե, բոլոր դեպքերում վերջին խոսքը բժիշկ-ակնաբույժինն է:

 

Բայց մինչեւ մասնագետին դիմելը, որպես առաջին օգնություն, կարելի է դիմել հետեւյալ ժողովրդական միջոցներին: 10գ ակնախոտը 15 րոպե թրմել 1 բաժակ եռջրով, ապա քամել եւ ընդունել օրը 3 անգամ 1 բաժակից` ուտելուց առաջ: Կարելի է նաեւ թարմ երեքնուկի հյութով լվանալ աչքերը:

 

Շատ օգտակար են երիցուկի թուրմով թրջոցներն ու լվացումները: Դրա համար անհրաժեշտ է 20-30գ երիցուկի ծաղիկներն ու տերեւները 2 րոպե թողնել 1 բաժակ եռջրի մեջ: Եզնալեզվի սերմերից պատրաստված թրջոցները եւս կարելի է օգտագործել որպես բուժամիջոց: Դրա համար անհրաժեշտ է եզնալեզվի 10 գ (2 թեյի գդալ) սերմը լցնել ապակե ամանի մեջ, վրան լցնել 2 թեյի գդալ սառը ջուր եւ թափահարել, այնուհետեւ ավելացնել 6 ճաշի գդալ եռջուր, նորից թափահարել ու թողնել, որ սառչի: Քամել այս թուրմը եւ աչքի թրջոցներ դնել` աչքի լորձաթաղանթի բորբոքվածության դեպքում: Այս թուրմը օգտակար է նաեւ ներքին օգտագործման դեպքում: Այն կարելի է ընդունել 1 ճաշի գդալից` օրը 3 անգամ:

 

Աչքերի այտուցվածության դեպքում կարելի է աչքերին քերած կարտոֆիլով թրջոցներ դնել: Հում քերած կարտոֆիլը անհրաժեշտ է լցնել թանզիֆի կտորի մեջ ու պահել աչքերին 20 րոպե: Նույն թրջոցները կարելի է դնել թանզիֆի մեջ, լցնելով քերած խնձոր կամ վարունգ: Դրանք եւս շատ լավ օգնում են:

 

Եթե աչքերը չափից շատ ճպռոտում կամ արցունքակալում են, անհրաժեշտ է լվանալ բորաթթվի լուծույթով: Իսկ երեկոյան աչքերին կարելի է թարմ կաթնաշոռ դնել: Շատ լավ օգնում են գոլ վաննաները: Դրա համար անհրաժեշտ է աչքերը բաց վիճակում 15-20 վայրկյան պահել գոլ ջրի մեջ, կրկնելով 4-5 անգամ: Վերջում պետք է աչքերը ցայել սառը ջրով:

 

Տարբեր պատճառներով բորբոքված աչքերին օգնում է մեղրը: Կարելի է մի փոքր մեղրը բացել ջրով ու 1-2 կաթիլ կաթեցնել աչքի մեջ: Ընդհանրապես Հին Եգիպտոսում մեղրը առավել արդյունավետ բուժական միջոցներից մեկն է համարվել աչքի բազմաթիվ հիվանդությունների դեպքում: Իբն-Սինան աչքերի բուժման համար խորհուրդ էր տալիս օգտագործել մեղր՝ այլ նյութերի հետ. սոխի, երեքնուկի, սիզախոտի հյութի:

 

Կոնյուկտիվիդների, աչքի եղջերաթաղանթի բորբոքման ժամանակ հարկավոր է մեղրը բացել եռացրած, քիչ սառեցրած ջրում` 1:2 հարաբերությամբ, եւ կաթեցնել յուրաքանչյուր աչքի մեջ 2-3-ական կաթիլի չափով: Միաժամանակ պետք է օրվա ընթացքում ուտել 100 գ մեղր` խառնած չիչխանի կամ կիտրոնի հյութի հետ: 3 ճաշի գդալ մանր կտրատած սոխի վրա լցնել 50 մլ եռացրած տաք ջուր եւ ստացված զանգվածի մեջ լուծել 1թ. գդալ մեղր, թողնել 30 րոպե, ապա քամել: Ստացված խառնուրդը կիրառել կոնյուկտիվիդի դեպքում` որպես աչքի կաթիլներ: Կարելի է նաեւ սոխի թարմ հյութը ֆիլտրել, խառնել եռացող ջրի գոլորշու վրա մի քանի րոպե, ապա բացել մեղրով`1:1 հարաբերությամբ, թողնել մի քիչ սառի եւ կաթեցնել 1-2 կաթիլ յուրաքանչյուր աչքի մեջ:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ